HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Կոստանյանը տարածաշրջանում Գերմանիայի դեսպանների հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի զարգացումը

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագներին, ինչպես նաև տարածաշրջանում Գերմանիայի դեսպաններ Կլաուդիա Բուշին (Հայաստան), Բարբարա Ֆոսին (Վրաստան) և Դիրկ Լյոլկեին (Ադրբեջան)։ Տարածաշրջանային դեսպանները Երևանում էին գտնվում՝ մասնակցելու Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարեկան տարածաշրջանային խորհրդակցություններին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունն են վերջին շրջանում իրականացված բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները։ Ընդգծվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրով նախանշված առաջնահերթությունների կյանքի կոչման և երկկողմ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման, էներգետիկ աղբյուրների բազմազանեցման ուղղություններով համագործակցության խորացման հնարավորություններին։

Վահան Կոստանյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter