HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարին

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին։ Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն ընդգծել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատվում է բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների դրական դինամիկա։

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցություններում գրանցված առաջընթացը։

Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության, զբոսաշրջության, ուղիղ չվերթների հաստատման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter