HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկավարժների կարծիքը դպրոցներում նոր տեխնոլոգիաների ներդրման մասին

«Նոյյան տապան» լրատվական կենտրոնում նախօրեին կայացավ լրագրողների հետ հանդիպում, որը  նվիրված էր Հայաստանի դպրոցներում բարձր տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին և լուծումներին: Բանախոսներն էին  «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը, Երևանի թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը, Մուղնու միջնակարգ դպրոցի օպերատոր Մերի Խոջոյանն ու «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի օպերատոր Նարինե Թունյանը:  

«Dasaran.am-ը շատ օգտակար և կարևոր գործիք է կրթական գործընթացների կազմակերպման համար, ծրագրի գործարկվելու պահից աշակերտներն ու ուսուցիչները բավական ոգևորված են»,- ասաց Մուղնու միջնակարգ դպրոցի օպերատոր Մերի Խոջոյանը: 

Իսկ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի օպերատոր Նարինե Թունյանը կարծիք հայտնեց, որ կայքը, որպես կրթական գործընթացի աջակից, հիմնովին կայացել է: 

Կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը ներկայացրեց ծրագիրը և տեղեկացրեց, որ այսօր 352  դպրոց միացած է կայքին, և նշեց, որ Dasaran.am-ը նոր է թափ հավաքում՝ այսօր արդեն գրանցելով օրական 25000-30000 այցելություն: «Այս կրթական ծրագիրը, որը մեր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ գործում է անվճար, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել թե´ ծնողների, թե´ աշակերտների, և թե´ ԿԳ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների մոտ»,-ընդգծեց կրթական ծրագրի հիմնադիրը: 

«Նշեմ, որ Dasaran.am-ը շատ ճկուն է. երբ մեր դպրոցը տեղեկացրեց իր առանձնահատուկ կրթական մեթոդաբանության մասին, կրթական ծրագիրն արագ արձագանքեց և համակարգը կարճ ժամանակում վերամշակելով՝ համապատասխանեցրեց մեր դպրոցի առանձնահատկություններին»,- իր հերթին ասաց Երևանի թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը: 

Անդրադարձ եղավ նաև Dasaran.am կայքի «Հոգեբանի անկյուն» բաժնին, որը, ըստ ծրագրի հիմնադրի, գործում է շատ ակտիվ, աշակերտները դիմում են որակավորված մասնագետներին ամենատարբեր հարցերով ու խնդիրներով: 

Հիշեցնենք, որ համապատասխանաբար 2011թ. օգոստոսին և  ս.թ. փետրվարի 8-ին ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրվել են համագործակցության հուշագրեր, համաձայն որոնց` «Dasaran.am» կրթական ծրագիրն ստացել է պետական հովանավորություն և դարձել պարտադիր ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter