HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և անդամ պետությունների դեսպաններին

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության և անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ արձանագրված ձեռքբերումները և հետագա առաջնահերթությունները։ Գոհունակությամբ ընդգծվել է ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունների կնքումը, դրանց իրականացման ուղղությամբ համատեղ տարվող ջանքերը:

Հայաստանում ԵՄ երկու առաքելությունների գործունեության արդյունավետ շարունակություն, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում համագործակցության հետագա հնարավորություններ, ժողովրդավարական դիմակայունության ու հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդում, «Աճ և դիմակայունություն»  ծրագրի հետևողական իրականացում, վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում դինամիկ առաջընթաց և այլ ուղղություններ. հանդիպմանը քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ձևավորված լայն օրակարգը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ ու թվային հաղորդակցությունների ցանցի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս համատեքստում կարևորվել է ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ կապակցվածության գործընկերությունը։ 

Անդրադարձ է կատարվել առևտրի դիվերսիֆիկացման, Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, այդ թվում՝ հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ-ի կողմից տրամադրված ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը, արտահանման առկա դրական շարժին, առաջիկա անելիքներին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում ՀՀ մոտեցումները»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter