Բաց Էներգիա. կուտակիչների պարտադիր պահանջ, ի՞նչ են ակնկալում բիզնեսն ու քաղաքացիները
Հայաստանում արտադրվող արևային էներգիայի ծավալների տեսանելի աճը էական խնդիր է առաջացրել. այդ էներգիան կուտակելն ու հետագայում բաշխելը պահանջում է նոր և հզոր կուտակիչներ։ Եթե մինչև այս պահը ՀԷՑ-ն ընդունում էր ավելցուկային էներգիան բաշխիչ ցանց և փոխհոսքերի (Net Metering) հաշվարկով վերադարձնում կամ փոխհատուցում էր այն, ապա այսօր հայտարարում է, որ բաշխիչ ցանցն այլևս չունի նման ծավալներ կլանելու և կառավարելու տեխնիկական հնարավորություն։
Խնդիրը կարգավորելու համար պետությունը, ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, որոշել է արևային էներգետիկայի դաշտում նոր կարգավորումներ մտցնել։ Դրանցից մեկը վերաբերում է կուտակիչներին. բիզնեսներն ու ֆիզիկական անձինք պետք է արևային կայանների կողքին նաև կուտակիչներ տեղադրեն։ Սակայն թե ով է դրա համար վճարելու, ովքեր են ներկրելու և տեղադրելու, ով է վերահսկելու՝ այս հարցերը դեռևս պարզաբանված չեն։
Պետությունը նախատեսում է մինչև 2031 թվականն ունենալ 800 ՄՎտ կուտակիչ հզորություն։ Սա նշանակում է, որ մինչև 2031 թվականը Հայաստանի էներգահամակարգում նախատեսվում է տեղադրել էլեկտրաէներգիա կուտակող այնքան մարտկոց, որոնք միաժամանակ կկարողանան համակարգից ընդունել կամ համակարգին մատակարարել 800 մեգավատտ (ՄՎտ) հզորությամբ հոսանք։
«Հետքը» «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի» հետ համատեղ անցկացնում է «Բաց էներգիա» նախագիծը։ Այդ շրջանակներում այսօր կքննարկենք վերը նշված հարցերը, ինչպես նաև այն, թե ինչ են բիզնեսն ու արևային կայաններ տեղադրած քաղաքացիներն ակնկալում պետությունից։
Մեր հյուրերն են «Արևային էներգետիկայի հայկական ասոցիայի» փորձագիտական խմբի անդամներ Նժդեհ Անդրիազյանը և Վարդան Քերոբյանը։
Տես նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել