Հայտնի է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման օրը
ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի նոյեմբերի 23-ի և նոյեմբերի 24-ի համապատասխան հրամաններով հաստատվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը։
Արհեստագործական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորումը կանցկացվի դեկտեմբերի 20-ին՝ հետևյալ ուղղություններով.
- Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում
- Փոխադրումների կազմակերպում և կառավարում
- Գինեգործություն
- Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
- Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր
- Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
- Էլեկտրոնիկա և կապի համակարգեր
- Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա
- Զբոսաշրջային ծառայություններ և սպասարկման կազմակերպում
- Փոստային կապ
- Տեքստիլ
- Հանրային սննդի տեխնոլոգիա
Քննական կենտրոնների մասին մասնակիցները կիրազեկվեն լրացուցիչ։ Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել