HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած հետախուզվողը և տեղափոխվել ՔԿՀ. ոստիկանություն

Ամիսներ տևած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 24-ի առավոտյան Ջրվեժում հայտնաբերվեց և Նոր Նորքի բաժին տեղափոխվեց դատարանի դահլիճից փախուստի դիմած Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Մինչ փախուստը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով մեղադրվող 34-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը։

Սակայն օգոստոսի 3-ին, երբ դատարանը որոշում էր կայացրել բացակայության արգելքը փոխել կալանքի և պատիժ էր նշանակել 4 տարի 6 ամիս 28 օր ազատազրկումը՝ տղամարդը դատարանի դահլիճից դիմել էր փախուստի։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter