HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարաշի և Արարատի բաժինների համայնքային ոստիկանները ապօրինի պահվող ատրճանակ և հրացան են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, որոնց մոտ զենք-զինամթերք կա։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Գվարդիայի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարաշի բաժին են տեղափոխվել 7 անձինք։

40-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ-45» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով, իսկ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ՝ գաղտնի փականով դանակ։

Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Ավշար գյուղի 70-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք է պահում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 70-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մեկփողանի որսորդական հրացան։

Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter