HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Ռումինիայի վարչապետները

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ռումինիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի հանդիպումը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Նախ` կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Այնուհետև կայացել է Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի առանձնազրույցը, որից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Լուկա Նիկուսեկուն ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցի կարևորությունը, որի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը: Նրա խոսքով՝ այս այցի արդյունքներով Հայաստան-Ռումինիա փոխգործակցությանը հաղորդվում է նոր ազդակ, քաղաքական, տնտեսական կապերը էապես կզարգանան ու կընդլայնվեն:

Վարչապետ Փաշինյանը Ռումինիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան և առաջարկել դրա շրջանակում կազմակերպել գործարար ֆորում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը կանաչ լույս է վառում գործարարների համար՝ հաստատելու սերտ կապեր և իրականացնելու ներդրումային ծրագրեր:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող թեմաներ:

Անդրադարձ է կատարվել նաև TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին, դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա առաջմղմանն ուղղված քայլերին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter