«Արմենիա» գինի․իրականություն դարձած երազանքը՝ նոր պիտակում
Վճարովի բովանդակություն
Հայկական բնաշխարհը խորհրդանշող լեռներ, հավատն ու արժեհամակարգն ամբողջացնող եկեղեցի, խաղողի այգիներ և ազգային զարդանախշեր. 2010 թվականին շուկա մտած Արմենիա գինին հայտնի դարձավ այսպիսի պիտակով, սիրվեց, դարձավ հայկական գինու դեսպանն ամբողջ աշխարհում և սահմանեց հայկական գինեգործության նոր նշաձող:
Այն Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների երազանքի առաջին դրսևորումն էր և հայրենիքում արարելու տեսլականը:
Այսօր՝ ավելի քան 15 տարի անց, բոլորին հայտնի Արմենիա գինին ներկայանում է նոր դիզայներական լուծումով՝ որպես իրականություն դարձած երազանք և տարիներ շարունակ փայփայած տեսլականի մարմնացում՝ պահպանելով իր ինքնությունն ու պատմությունը։
Վերաբրենդավորման գաղափարի, խորհրդանշական փոփոխությունների և ստեղծագործական ճանապարհի մասին պատմում են Արմենիա Վայն ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը և իտալական Officina Grafica դիզայներական ընկերության հիմնադիր, Արմենիա գինու դիզայնի և վերաբրենդավորման հեղինակ Թոմասո Պեչիոլին։
– 2010 թվականին, երբ ստեղծեցինք Արմենիա գինին, լայնարձակ խաղողի այգիները, եկեղեցին և հայկական բերդաքաղաք հիշեցնող գինեգործական համալիրը նվիրական երազանք էին։ Հենց այդ երազանքն էլ դարձավ գինու առաջին պիտակի հիմքը։ Այսօր այդ երազանքն իրականություն է։ Ուստի նոր դիզայնում պատկերված են արդեն մեր իրական այգիները, Արմենիա Վայն գինեգործական համալիրը և Սուրբ Խաչ եկեղեցական համալիրը, որը կառուցվում է գործարանի հարևանությամբ՝ հավատով, երազանքով ու պատասխանատվությամբ,-պատմում է Քրիստինե Վարդանյանն՝ ավելացնելով, - եթե տարիներ առաջ մեր գինու պիտակը պատմում էր այն մասին, թե ինչ ենք երազում ստեղծել, այսօր այն պատմում է այն մասին, թե ինչ ենք ստեղծել մեր գործունեության ընթացքում:
Արմենիա գինու բրենդի ստեղծման ակունքներում կանգնած դիզայներ Թոմասո Պեչիոլին պատմում է.
– Արմենիա Վայնի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2008 թվականին՝ ընկերության տարբերանշանի Արմենիա գինու դիզայնի ստեղծմամբ: Հայաստանի անունը կրող գինու համար դիզայն ստեղծելը մեծ պատասխանատվություն էր։ Անհրաժեշտ էր հասկանալ երկրի մշակույթը, պատմությունը, ավանդույթներն ու ազգային ինքնությունը։
Տարիներ անց Հայաստան գալով՝ մենք հնարավորություն ունեցանք սեփական աչքերով տեսնելու այն, ինչ ժամանակին դեռևս գաղափար էր։ Սա ստեղծագործական աշխատանքի համար բոլորովին նոր ոգեշնչման աղբյուր դարձավ։ Մեր նպատակը ոչ թե նոր ինքնություն ստեղծելն էր, այլ արդեն ձևավորված ինքնությունը զարգացնելը։ Արմենիան ունի իր պատմությունը, ճանաչելի դիմագիծը և սպառողների հետ տարիների ընթացքում ձևավորված կապը։ Կարևոր էր պահպանել այդ ամենը՝ միաժամանակ դիզայնին հաղորդելով ժամանակակից արտահայտչականություն։ Նոր պիտակը պետք է շարունակեր նախորդի պատմությունը, բայց արդեն արտացոլեր ընկերության գործունեության այս փուլը։
Ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանի խոսքերով Արմենիա գինին առանձնահատուկ նշանակություն ունի ընկերության համար։ Հենց այս գինով է սկսվել ընկերության պատմությունը։ Այն իր մեջ ամփոփում է մեր անցած ճանապարհը, մեր արժեքներն ու հայկական գինեգործության զարգացման հանդեպ ունեցած հավատը։
-Մեզ համար կարևոր էր, որ սպառողը նոր դիզայնում շարունակի ճանաչել իր սիրելի գինին, բայց միևնույն ժամանակ բացահայտի դրա պատմության նոր էջը։ Վերաբրենդավորումը մեզ համար մեր անցած ճանապարհի արժևորումն ու շարունակությունն է։
Սիրված Արմենիա գինու նոր պիտակը խորհրդանշում է ընկերության հավատը սեփական երազանքի նկատմամբ, պատասխանատվություն հայրենի հողի հանդեպ և ազնիվ գործը շարունակելու հանձնառությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել