Չինաստանի դեսպանը համագործակցության հնարավոր ուղղությունների մասին տեղեկություն է խնդրել
Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունեց Հայաստանի Հանրապեությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին, վերջինիս խնդրանքով:
Նախարարը նշեց, որ հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում մեծ հեռանկարներ ունեն. «Մենք գիտենք, որ Չինաստանը հարուստ գյուղատնտեսություն ունեցող զարգացած երկիր է, որից սովորելու շատ բան ունենք: Սակայն, ցավոք, մեր երկու նախարարությունների միջև փոխշահավետ կապերը դեռևս հեռու են լիարժեք լինելուց»:
Դեսպան Չանչունը նախ գոհունակությամբ նշեց, որ ընթացիկ տարին առատ տարի է Հայաստանի գյուղատնտեսության համար, և դա նկատելի է, այնուհետև խնդրեց որոշակի տեղեկատվություն` երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների և ոլորտների մասին:
Նախարար Սերգո Կարապետյանը, որպես համագործակցության կոնկրետ ուղղություններ, առանձնացրեց գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում առևտրային հարաբերությունների զարգացումը, տրակտորների և գյուղատնտեսական գործիքների Հայաստան այլընտրանքային ֆինանսավորմամբ ներկրելու հնարավորության ուսումնասիրությունը, ՉԺՀ գործարարների ներդրումներով Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, չինական տեխնոլոգիական սարքավորումների և հոսքագծերի մասին հայ գործարարներին տեղեկատվությամբ ապահովելը, բուսաբուծության, կենսատեխնոլոգիաների, հողագործության , պտղաբուծության , անասնաբուծության և շերամաբուծության բնագավառներում երկու երկրների գիտնականների փորձի համատեղումը , ինչպես նաև գյուղացիական կոպերատիվների և ապահովագրական համակարգերի ստեղծման, և հատկապես, գյուղքատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման չինական փորձի ուսումնասիրումը:
Դեսպան Չանչունը պատրաստակամություն հայտնեց բարձրացված հարցերի վերաբերյալ բավարար տեղեկություն ներկայացնել ՉԺՀ գյուղատնտեսության նախարարությանը և փոխանցեց ՉԺՀ գյուղատնտեսության նախարարի հրավերը Սերգո Կարապետյանին պաշտոնական այցով Չինաստան այցելու մասին: Այս մասին հայտնում է ԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել