Օդի ջերմաստիճանը կնվազի
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսմամբ, նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի ևս 4-6 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանկ սպասվում է անձրև։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել