HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բի-բի-սի»-ն ուսումնական դասընթացներ է առաջարկում Հայաստանի լրագրողների համար

«Բի-բի-սի»-ն սեմինարների շարք է անցկացնում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մեդիահարեւանություն» ծրագրի շրջանակներում պրոֆեսիոնալ ժուռնալիստիկայի, նոր մեդիայի եւ մեդիայի կառավարման ոլորտների վերաբերյալ: «Բի-բի-սի»-ի եւ ԵՄ-ի մասնագետները սեմինարներ կվարեն մասնակիցների երեք տարբեր խմբերի համար Մերձավոր Արեւելքի, Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի 15 երկներում:

Մեդիահարեւանություն

«Մեդիահարեւանությունը» եռամյա կրթական ծրագիր է՝ նախատեսված հեռարձակող, տպագիր եւ օնլայն ԶԼՄ-ների լրագրողների, խմբագիրների եւ մենեջերների համար: Ծրագիրն իրականացնում է «BBC Media Action»-ի կողմից ղեկավարվող կոնսորցիումը՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ:

Ծրագիրը 2 գլխավոր նպատակ ունի՝

  1. Լրագրողների մասնագիտական պոտենցիալի ամրապնդում, մասնավորապես՝ ԶԼՄ-ի անկախության եւ ցանցային ԶԼՄ-ների ոլորտում:
  2. Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում ԵՄ-ի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ռազմավարության լուսաբանման խթանում:

Եթե դուք ներկայումս աշխատում եք հայաստանյան որեւէ ԶԼՄ-ում, դուք, հավանաբար, կցանկանաք գրանցվել սեմինարներից որեւէ մեկին:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե մենք չկարողանանք ձեզ առաջարկել ձեր նախընտրած դասընթացը, կարող ենք ձեզ տեղ առաջարկել մեր մյուս դասընթացներից որեւէ մեկում:

Սեմինարները կանցկացվեն Հայաստանում: Դրանք կվարեն «Բի-բի-սի»-ի, «Ֆրանսպրես» գործակալության եւ կոնսորցիումի անդամ հանդիսացող այլ միջազգային լրատվամիջոցների առաջատար լրագրողները եւ փորձառու մասնագետները: Ուսուցումը գործնական բնույթ կունենա:

Դասընթացները

  • Նորությունների լուսաբանում (19-21 նոյեմբերի, 2012, ժամկետը կհաստատվի լրացուցիչ)
  • Ռեպորտաժների պատրաստում՝ հաշվի առնելով լսարանի պահանջները եւ հետաքրքրությունները:
  • Հիմնական տեղեկություններ Եվրամիության եւ իր հարեւանների հետ նրա հարաբերությունների մասին:
  • Լրագրողական էթիկա:
  • Տեղեկությունների էֆեկտիվ հավաքում:
  • Հարցազրույց վարելու մասնագիտական հնարքներ:

Պահանջներ

  • Թղթակցի կամ խմբագրի պաշտոնում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ցանկացած պլատֆորմի ճանաչված ԶԼՄ-ում:
  • Իդեալական տարբերակում՝ միջազգային նորությունների, հատկապես՝ ԵՄ-ին առնչվող թեմաների լուսաբանման նկատմամբ հետաքրքրություն:

Ենթադրվում է, որ դուք կմասնակցեք 2 եռօրյա սեմինարի (պարապմունքները կտեւեն 3 լրիվ օր-full-day): Այդ երկու սեմինարների միջանկյալ ժամանակահատվածը կլինի ոչ ավելի, քան մեկ տարի: Միջանկյալ ժամանակամիջոցում դուք ռեպորտաժների «թղթապանակ» կպատրաստեք, որը ձեր թրեյներները կգնահատեն երկրորդ սեմինարի ժամանակ:    

2)   Բազմապլատֆորմ լրագրություն (14-15 փետրվարի, 2013, կհաստատվի լրացուցիչ)

  • Բազմապլատֆորմ լրագրության հիմունքներ:
  • Օնլայն հրատարակության համար պրոֆեսիոնալ բովանդակության ստեղծում:
  • Մոբայլ թղթակցության տեխնիկա:
  • Ցանցային լրագրողի էթիկա եւ պատասխանատվություն:
  • Քաղաքացիական լրագրություն:
  • Օնլայն համայնքի ձեւավորում, լսարանի ներգրավում:
  • Որոնողական համակարգերի օպտիմիզացիա:
  • Բլոգի վարում, սոցիալական մեդիա եւ օնլայն հսկողություն/կուրատորություն:

 

Պահանջներ (դուք պետք է համապատասխանեք մեկ կամ մեկից ավելի պահանջների)

  • Մուլտիմեդիա լրագրողի աշխատանքային փորձ:
  • Ներկայումս առնչություն մուլտիմեդիա կամ օնլայն լրագրությանը:
  • Բլոգ վարելու եւ սոցիալական մեդիան նորությունների ստեղծման եւ տարածման նպատակով օգտագործելու փորձ, քաղաքացիական ակտիվություն:
  • Մուլտիմեդիա միջավայրում խմբագիր աշխատելու փորձ:

Սա երկօրյա սեմինար է, պարապմունքներ տեւելու են երկու լրիվ օր (full day):

3)   Մեդիա մենեջերները եւ գլխավոր խմբագիրները մասնագիտական եւ ֆինանսական անկախության մասին (փետրվարի 11-13, 2013, կհաստատվի լրացուցիչ)

  • Բիզնես պլանավորում:
  • Ռազմավարական մարքետինգ:
  • Գործնական գործիքների ստեղծում՝ գովազդ վաճառելու տեխնիկա, գնացուցակների պատրաստում, բանակցություններ վարելու տեխնիկա:
  • Հեռարձակման արդյունավետ գրաֆիկի մշակում:
  • Բազմապլատֆորմ բովանդակության կառավարում:
  • Նորությունների բաժնի, այդ թվում նորությունների՝ ինտեգրացված բաժինների ղեկավարում:
  • ԵՄ-ն եւ նրա քաղաքականությունը Հայաստանում եւ տարածաշրջանում:
  • Մարդկային ռեսուրսների կառավարման զարգացում:
  • Հաղթանակ դրամաշնորհային մրցույթներում եւ ծրագրերի ղեկավարում:

 

Պահանջներ

Աշխատանքային փորձ հետեւյալ ոլորտներից մեկում կամ մի քանիսում՝

  • Ներկա ժամանակահատվածում կոնկրետ ԶԼՄ-ում մենեջերի կամ խմբագրի աշխատանք:
  • Աշխատանք ԶԼՄ-ում՝ մեդիա-վաճառքի գծով:
  • Ծրագրերի եւ հեռարձակման գրաֆիկի մշակում:
  •  Լսարանի հետազոտություն:
  • Նորությունների կամ միջազգային նորությունների բաժնի ղեկավար:
  • Նորությունների պրոդյուսեր:
  • Մեդիա բիզնեսի կառավարում:
  • Հարաբերություններ դոնորների հետ եւ ծրագրերի ղեկավարում:

Սա երկօրյա դասընթաց է, պարապմունքները՝ երկու լրիվ օր (full day):

Դասընթացների աշխատանքային լեզուն՝ անգլերեն/հայերեն (թարգմանությունը կապահովվի):

 

Ինչպես դիմել

Դիմումի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել CV եւ նամակ՝ ձեր աշխատանքային փորձի եւ ներկայացված պահանջներին համապատասխանության նկարագրությամբ [email protected] հասցեով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է: Խնդրում ենք նամակում նշել ձեզ հետաքրքրող դասընթացի անվանումը, ինչպես նաեւ՝ առնվազն երկու ղեկավար անձանց անուն-ազգանունը, էլ. հասցեն եւ հեռախոսահամարը, որոնց հետ դուք աշխատել եք եւ որոնց հետ մենք կարող ենք կապ հաստատել երաշխավորություն ստանալու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter