Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար
Վճարովի բովանդակություն
Մինչև 2026 թ. նոյեմբերի 27-ը ներառյալ Յունիբանկում կարելի է քարտ ձեռք բերել կես գնով։ Առաջարկը տարածվում է ֆիզիկական անձանց համար նախատեսված բոլոր քարտերի վրա՝ ներառյալ բազմարՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարժութային Visa և Mastercard քարտերը, ինչպես նաև քեշբեքով ArCa քարտերը։ Քարտերի սպասարկման վճարը գանձվում է միայն երկրորդ տարվանից։
Բազմարժութային քարտերը հարմար են նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում կամ գնումներ կատարում արտասահմանյան կայքերից։ Յուրաքանչյուր քարտին կցված է երեք հաշիվ՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։ Այս արժույթներից որևէ մեկով գնում կատարելիս քարտապանը կարող է վճարել համապատասխան հաշվից՝ առանց արժույթի փոխարկման։
Հաճախ ճանապարհորդների համար Յունիբանկն առաջարկում է Mastercard World Travel պրեմիում քարտը։ LoungeKey ծրագրով քարտապանի և նրա հյուրերի համար նախատեսված է տարեկան մինչև վեց անվճար այցելություն օդանավակայանների բիզնես սրահներ։ Նրանք կարող են նաև տարեկան մինչև վեց անգամ անվճար օգտվել Fast Track ծառայությունից՝ անվտանգության ստուգումն առաջնահերթ կարգով անցնելու համար։ Քարտապանին հասանելի են նաև 1 ԳԲ անվճար բջջային ինտերնետ ռոումինգում և շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։ Քարտով օրական կարելի է կատարել մինչև 20 գործարք՝ ընդհանուր մինչև 8 մլն դրամի չափով։
Յունիբանկի Love Is… բազմարժութային քարտերը ներկայացված են դիզայնի չորս տարբերակով՝ սիրո մասին հայտնի նկարազարդումներով։ Քարտապանները կարող են շահել մեկշաբաթյա ռոմանտիկ ուղևորություն դեպի Փարիզ՝ երկու անձի համար։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել Love Is… քարտը և մինչև 2026 թ. դեկտեմբերի 1-ը դրանով կատարել առնվազն մեկ գնում։
Ծնողները կարող են Յունիբանկում պատվիրել Visa մանկական քարտ իրենց 6-ից 13 տարեկան երեխաների համար։ Քարտի տրամադրումն ու առաքումն անվճար են։ Սեփական քարտով երեխան սովորում է ինքնուրույն վճարել առօրյա գնումների համար և պլանավորել իր ծախսերը։ Ծնողները կարող են հետևել երեխայի ծախսերին, ծանուցում ստանալ յուրաքանչյուր գործարքի մասին և անհրաժեշտության դեպքում համալրել քարտի հաշիվը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել