HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների իրավական համակարգերի զարգացմանը, ինչպես նաև փորձի փոխանակման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Վարչապետը կարևորել է Երևանում ընթացող Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը, ինչը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների իրավական ոլորտի ներկայացուցիչների միջև մասնագիտական երկխոսությանը, գործընկերության հետագա ընդլայնմանն ու ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter