HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատում տղամարդը 22-ամյա հարսնացուին ապօրինի զրկել է ազատությունից. ոստիկանություն

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ քրոջ 36-ամյա փեսացուն նրան զրկել է ազատությունից և պահում է Արտաշատ քաղաքում։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ահազանգին անհապաղ արձագանքած Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի, Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և մարզի պարեկային ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի 36-ամյա բնակիչը 22-ամյա հարսնացուին պահում է Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի տներից մեկում։ Ոստիկանները տեղեկություններ ունեին նաև, որ տղամարդը կարող է զինված լինել։

Տղամարդը հրաժարվել է ոստիկանների պահանջով բացել տան դուռը, ինչից հետո դեպքի վայր է կանչվել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության խումբ։ Ոստիկանների և փրկարարների համակարգված գործողությունների արդյունքում տղամարդն ի վերջո բացել է դուռը։

Ոստիկանները կնոջը տեղափոխել են անվտանգ վայր, իսկ տղամարդուն՝ ձերբակալել։ Տան բազմոցին հայտնաբերված ատրճանակն առգրավվել է։

Իրավիճակին ցուցաբերված օպերատիվ և համարժեք արձագանքի շնորհիվ կանխվել են դեպքի հնարավոր վտանգավոր զարգացումները։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter