Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․
նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի, դեկտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Մայրաքաղաքում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել