ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄԷ Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնակատարին
ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մուհամմադ Իբրահիմ Ալ-Դահերիի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարության լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերապատրաստման ծրագրերով փոխանակումների` արդեն իսկ ձևավորվող ավանդույթը, և մտքեր փոխանակել հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ։
Կողմերը ստորագրել են նաև ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Հանդիպման ավարտին Անի Ավետիսյանը գրառում է կատարել Անվար Գարագաշի անվան դիվանագիտական ակադեմիայի հուշամատյանում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել