Դավիթ Թադևոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Եվրասիա ենթակառուցվածքների գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ԲԱԱՏԲ նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարները, ինչպես նաև արհեստական բանականության և նորարարության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները։
Կողմերն անդրադարձել են փոստային ենթակառուցվածքների արդիականացմանը, փոստային և լոգիստիկ ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, ներդրումների և միջազգային փորձի ներգրավման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը՝ համագործակցության հնարավոր ուղղություններով գործնական քայլեր իրականացնելու նպատակով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել