Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվում։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։49-ին, մարվել՝ 11։01-ին։ Այրվել է «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել կից կայանած «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։
«Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել