HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». քննարկո՞ւմ են ունեցել

Ըստ քաղաքական դաշտում տեղ գտած խոսակցությունների, բոլորովին վերջերս Արցախում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ երկարատեւ զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է օրվա թեմա դարձած ապագա վարչապետի հարցը:

Նույն լուրերի համաձայն՝ խոսվում է այն մասին, որ Սեդրակիչն այդ զրույցի ընթացքում շատ հստակ նշել է, որ ինքը ապագա վարչապետի հետ կապված ունի իր ռեալ տեսակետը, եւ որ ինքն անձամբ իրեն վարչապետի դերում չի տեսնում, ինչպես նաեւ չի ցանկանում այդ պաշտոնում տեսնել այնպիսի թեկնածուների, որոնց անուններն այս օրերին լրջագույնս շրջանառվում են:

Հավելենք, որ ապագա վարչապետի հարցը լուծելու գործում քաղաքական ինչ-ինչ շրջանակներ փորձում են Սեդրակիչի մերձավոր շրջապատի հետ որոշակի «կոնտակտի» ու ջերմ շփումների դուրս գալ` նախապես իմանալով այն մասին, որ Սեդրակիչը տվյալ թեկնածուի հետ կապված ունի իր առարկությունները:

Մեկնաբանություններ (1)

Շուշան
Բա էլ ինչի են մեյմունություն անում ժողովրդի առաջ, թե իբր միմյանց հետ չեն շփվում։ Կարծես թե արտաամուսնական կապերի մեջ լինեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter