HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ակնալիճում 939 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 24-ը

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ գյուղի թիվ 15/35 ընտրատեղամասում գրանցված է 939 ընտրող, սակայն մարդիկ չեն շտապում գնալ ընտրատեղամաս։ Ժամը 11:25-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընդամենը 24 ընտրող։

Ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Տաթևիկ Մանուկյանն ասաց, որ մասնակցությունը պասիվ է, գուցե ընթացքում ակտիվություն նկատվի։

Ընտրատեղամասը գտնվում է գյուղի մանկապարտեզի շենքում։ Քվեարկության սենյակը ցուրտ է, տաքացվում է փոքր էլեկտրական սալիկով։ 

Հանձնաժողովի անդամները կատակում են, որ տարածքը տաք է, բայց դրսի համեմատ։

Նշենք, որ այսօր՝ 2026թ.-ի նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչները համամասնական ընտրակարգով ընտրում են ավագանի։ Ընտրապայքարին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter