HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․

նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-2-ին, 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Մայրաքաղաքում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter