HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն ասաց ու փոշմանեց

Չորեքշաթի՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարին ամբիոնի մոտ հրավիրելիս էլի արտասանեց իր «կարոննի» ֆրազը. «Մայի ֆինանսի պայուտ ռամանսի»: Ասաց ու թերեւս փոշմանեց:

Բանն այն է, որ երբ նա այդ տողերն արտասանում է, մի քանի ամիս հետո հրաժարական է տալիս: Խորհրդարանում պնդում կա, որ վերջին շրջանում նա բավականին անկումային տրամադրության մեջ է. չունի նախկին էնտուզիազմը: Դրանով է բացատրվում ընդդիմությանն անվերջ նկատողություն անելու հանգամանքը:

Ըստ լավատեղյակների՝ Արգամիչին չի հաջողվում համոզել Գագիկ Ծառուկյանին` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարություն անել, ինչը միակ պայմանն էր նրա՝ կրկին ԱԺ նախագահ դառնալու:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ դառնալուց առաջ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ծերակույտի առաջ հայտարարել էր, որ Գագոն 99 տոկոսով պաշտպանելու է Սերժ Ազատիչի թեկնածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter