Օգոստոսին շահագործման է հանձնվելու Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանին, ով ներկայացրել է Երևանում հիմնադրամի կողմից կառուցվող և արդեն օգոստոսին շահագործման հանձնվելիք Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի հնարավորություններն ու ծրագրերը:
Այս ծրագրերն ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ոլորտում երիտասարդների համար մասնագիտական ուսուցողական ծրագրերի իրականացմանը:
Ըստ նախագահի մամուլի գրասենյակի' Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մշակույթի ձևավորմանն ուղղված հիմնադրամի նախաձեռնությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել