HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր` Ռուսաստան-Հայաստան

Այսօր` Երեւանի ժամանակով ժամը 20-ին, տեղի կունենա «Եվրո-2012»-ի ընտրական 2-րդ խմբի Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը: Խաղը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում Ռուսաստանի գործող չեմպիոն «Զենիթը»: Հիշեցնենք, որ մարտին կայացած երեւանյան հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:

2-րդ խմբում թիմերը դասավորվել են մեծ խտությամբ. Սլովակիան, Ռուսաստանը եւ Իռլանդիան վաստակել են 10-ական, Հայաստանը` 8, Մակեդոնիան` 4, Անդորրան` 0 միավոր:

 

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գոլեր

Միավոր

1

Սլովակիա

5

3

1

1

5-4

10

2

Ռուսաստան

5

3

1

1

6-3

10

3

Իռլանդիա

5

3

1

1

9-6

10

4

Հայաստան

5

2

2

1

9-4

8

5

Մակեդոնիա

5

1

1

3

5-7

4

6

Անդորրա

5

0

0

5

1-12

0

Այսօր տեղի կունենան նաեւ Մակեդոնիա-Իռլանդիա, Սլովակիա-Անդորրա հանդիպումները: Իսկ երեկ արդեն կայացել են մյուս ընտրական խմբերի մի շարք այլ հանդիպումներ, մասնավորապես` Ղազախստան-Ադրբեջան` 2-1, Խորվաթիա-Վրաստան` 2-1, Ավստրիա-Գերմանիա` 1-2, Բելգիա-Թուրքիա` 1-1, Իտալիա-Էստոնիա` 3-0, Բելառուս-Ֆրանսիա` 1-1:

Լուս.` ffa.am-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter