
Ահազանգ․ ծառահատում Խաչատրյան փողոցում
Սեպտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան փողոցի որոշ բնակիչներ նկատել են Խաչատրյան 18 շենքի դիմաց գտնվող սղոցված և տապալված ծառը։
«Հասկանալի է, որ այժմ վնասը վերականգնել հնարավոր չէ, սակայն նման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մեղավորին գտնելու և պատժելու ուղղությամբ։ Այս դեպքի առիթով դիմել են ոստիկանություն, գրել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, և դեռ շատ քայլեր պետք է ձեռնարկվեն ցանկալի արդյունքի հասնելու համար»,- Խաչատրյան փողոցի բնակիչների անունից գրում է քաղաքացի Արմենուհի Պետրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել