HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդների տոնը» Բեռլինում 30 տարեկան է (լուսանկարներ)

Գայանե Առաքելյան

Գերմանիայի օտարախոս համայնքների միությունը, որն ունի 35 անդամ, այդ թվում նաև Բեռլինի հայկական համայնքը, սեպտեմբերի 15-ին նշեց կազմավորման 30-ամյակը: Ավանդաբար ամեն տարի տոնը նշվում է քաղաքի Ալեքսանդրպլաց կոչվող հրապարակին կից այգում, որին այս տարի մասնակցում էր բոլոր համայնքներից շուրջ 170 տաղավարներ:

«Այսչափ մեծ մասշտաբով այս տոնը երրորդ անգամն է, որ տոնում ենք: Դա որոշում է խորհուրդը: Տոնում ենք, որ ասենք Բեռլինին՝ տեսեք այստեղ այսքան օտարախոս քրիստոնյաներ կան, շատ եկեղեցիներ կան ամենատարբեր երկրներից: Ներկայացնում ենք մեր մշակույթը, սովորույթները, խոհանոցը և այլն»,- պատմում է խոհրդի անդամ, հայազգի Սոնա Եպպերը:

Այս տոնակատարությունը շատ են կարևորում թե՛ հայկական կողմի ներկայացուցիչները, և թե՛ մնացած բոլոր համայնքների: Բոլորը նույն խնդիր ունեն՝ ինտեգրվելու, ներկայանալու և ճանաչվելու:

Միջացառմանն ավելի շատ հանդիսատես ու այցելու ապահովելու նպատակով խորհուրդը կազմակերպել էր բացօթյա պատարագ, որի ավարտից անմիջապես հետո կենդանի համերգով իր բացառիկ մասնակցությունն ունեցավ փանկ-ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, անվանի երգչուհի Նինա Հագենը:

Բեռլինի հայկական համայնքի նախագահ Պետրոս Դիքիջյանի գնահատանքն ու ակնկալիքը այս միջոցառումից մեկն է՝ ամրապնդվող կամ նոր փոխհարաբերություններ Գերմանիայի մյուս համայնքների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter