HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձարկել են զորավարժության սցենարը (լուսանկարներ)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ,  սեպտեմբերի 19-ին կհատի եզրագիծը:

Այսօր Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի  ներկայացուցիչները և այլք:

Գլխավոր փորձի ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակ և փոխհամաձայնեցված փորձարկել են զորավարժության սցենարը: Արդյունքները գոհացուցիչ էին, և զորախմբերը գնահատվել են որպես պատրաստ միացյալ ուժերով «Փոխգործակցություն-2012» զորավարժության վճռական փուլին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

AK
ՀԱՊԿ-ը հասկանալի է, սակայն ռուսական ասացվածքի նման и хотим рибку сьесть и хотим на................ кое что сесть. Չեք զգում արդյոք, որ չի համատեղվում մեր ՆԱՏՕ-ական սիրակստիկը ՀԱՊԿ-ին մեր անդամակցելուն: Սա նման կլիներ օրինակ, Համաշխարհային պատերազմի ժամանակ Սովետին զինակցելուն ու Ստալինգրադի վրա գԵրմանացիների հարձակմանը մասնակցելուն կամ գոնե պատրաստվելուն: Բոլորովին ոգևորված չեմ ես անիմաստ փոշու ամպերի նկարներից, քանի որ չեմ հասկանում մեր ստրատեգիան ռազմական ոլորտում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter