HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». հարսանիքների շքերթ

Շաբաթ օրը Հայաստանում հարսանիքների շքերթ էր: ՀՀԿ բարձրագույն էլիտայից ոչ մեկը ջանք չէր արել հասնել Գորիս' մասնակցելու Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանիքին: Լիսկայի փեսան' էրիկ Համբարձումյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսում է Տնտեսագիտական համալսարանում:

Նույնը օրը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր' երգչուհի Լուսինայի հարսանիքն էր, որին ներկա է եղել ողջ էլիտար տուսովկան: Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, տիկին Հրանուշը, խորհրդարանական գեներալիտետն ու լիքը հեղինակություններ ՀՀ-ից և ՌԴ-ից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը երկու հարսանիքներին մասնակցելու հրավեր է ունեցել, ոչ մեկին չի մասնակցել: Իսկ ահա «մասնավոր այցով» գործուղման մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանը նույն օրն ինքնաթիռից արագ իջել է ու տրապից «նա բալ»' խնամու ուրախությանն է մեկնել:

Քոչարյանը նույնպես չի մասնակցել այդ հարսանիքին, չնայած որդին' Լեւոնը, փեսացուի քավորն է եղել: Պատճառներն անչափ տրիվիալ են. բացի այն բանից, որ չի ցանկացել նույն օդը շնչել «կոնկուրենտ ֆիրմայի» հետ, նա Մոսկվայից Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 23-ին: Դարձյալ տրիվիալ պատճառով, սեպտեմբերի 21-ին նա «չի կարող» լինել Հայաստանում, այլապես ստիպված պետք է լինի մասնակցել Անկախության տոնին, որին սովորաբար երբեք չի մասնակցում: Պատճառը թերևս այն չէ, որ արհամարհում է այդ տոնը, այլ շարքայինի կարգավիճակում չի ցանկանում լինել: Մնում է հավելել, որ Մանուկյանի դստեր հարսանիքը տեղի է ունեցել «Օջախում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter