HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ծառուկյանը սպառնացե՞լ է

Թերթի աղբյուրները փախանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին և ասել, որ չպետք է «խանգարի» իր փոսա Կարապետ Գոլոյանի վերընտրությանը:

Նշենք, որ ի սկզբանե ասվում էր, թե Մեհրաբյանը ձևական թեկնածությունն է առաջադրել, սակայն թերթին լուրեր են հասել, որ նա տարբեր շրջանակների մոտ հայտարարել է, թե ինքը լուրջ պայքարելու է հաղթանակի համար:

Իսկապե՞ս Ծառուկյանը Ձեզ իր մոտ է կանչել և սպառնացել: Թերթի այս հարցին Մեհրաբյանը պատասխանել է. «Ծառուկյանն ինձ չի կանչել, ես սուտ բաներ չեմ խոսում: Նա ինձ հրավիրել է: Ես իրեն առաջարկեցի, որ պարոն Ծառուկյան, ելույթ ունեցեք ու ժողովրդին ասե՛ք, «ժողովուրդ ջան, կա երկու թեկնածու, դուք որին էլ ընտրեք, ես նրա հետ կաշխատեմ»: Այդ դեպքում հա´մ ժողովրդի ընտրյալը կլինի, հա´մ էլ Ձեր ռեյտինգը կբարձրանա: Ինքն էլ ասաց՝ եթե դու անցնես, առաջիններից մեկը ես կլինեմ, որ քեզ կշնորհավորեմ: Ու վերջ»:

Մեկնաբանություններ (1)

Anna
Բա սպառնալու համար էր կանչել մոտը: Ուրիշ ինչի պետքա կանչեր?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter