HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունն էլ միացավ

ՀՀ բնապահպանության նախարարությունը միացել է “Let’s Do It” համաշխարհային շարժմանը: Այս ակցիայի հիմքում ընկած է 2008թ Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, ինչի ժամանակ ավելի քան 50,000 ակտիվիստներ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան 10,000 տոննա կենցաղային աղբից:

Միջոցառումն օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար: Հարյուրավոր հեղինակավոր կազմակերպություններ միացել են շարժմանը և միլիոնավոր կամավորների օգնությամբ մաքրում են իրենց երկիրն աղբից:

2012 թվականին Հայաստանի Հանրապետությունը նույնպես միացել է էկոլոգիական այս հզոր շարժմանը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով` մաքրման և աղբահանման աշխատանքներ իրականացվել են նաև Հայաստանի բոլոր հատուկ պահպանվող տարածքներում:

ՀՀ բնապահպանության նախարարության մի խումբ աշխատակիցների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների, Եղվարդի երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև Էստոնիայից ժամանած “Let`s Do It”, շարժման ակտիվիստ Կիայի մասնակցությամբ, մաքրման և աղբահանման աշխատանքներ իրականացվեցին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի հարակից անտառային տարածքում: Բնապահպանների մասնակցությամբ շուրջ 100 տոպրակ կենցաղային աղբ մաքրվեց վերը նշված հատվածից:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, կարևորելով միջոցառումը, նշեց որ յուրաքանչյուրս պետք է իր ներդրումն ունենա մեր երկրի մաքրության պահպանության գործում, մեկ անգամ ևս կոչ անելով ազգաբնակչությանը մաքուր պահել շրջակա միջավայրը, պահպանել հայրենի բնությունը գալիք սերունդների համար: 

ՀՀ բնապահպանության նախարարության  մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter