HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդը գլորվել է Արագածի գագաթից

Սեպտեմբերի 15-ին` ժամը 16.06-ին, ահազանգ է ստացվել, որ Հ. Ստեփանյանը Արագած լեռան հարավային գագաթից գլորվել է ցած` մոտ 30 մ և չի կարողանում ինքնուրույն շարժվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ 1993 թ. ծնված Հովհաննես Ստեփանյանին և 1991 թ. ծնված Նարեկ Անատոլյանին, Գերմանիայի Հանրապետության քաղաքացի` 1953 թ. ծնված Անգելա Սմիթին, 1995 թ. ծնված Լիլիթ Առաքելյանին և 1993 թ. ծնված Տաթևիկ Ջանիկյանը:

Փրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից Հ. Ստեփանյանին` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, պատգարակով տեղափոխել են փրկարարական մեքենա և հանձնել շտապօգնության աշխա­տա­կից­ներին:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter