Երկու դիակ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19.33-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանի Շինարարների 2 շենքի 15-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսազանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Խոհանոցում հայտնաբերել են 1948 թ. ծնված Վալյա Մուրադյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի 1/1 շենքի 53-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Հյուրասենյանկի բազմոցին հայտնաբերել են 1952 թ. ծնված Ներսես Եսայանի դին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել