Քաղաքացին հրկիզել է բնակարանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Եղվարդի Շիրակի 8 ա շենքի 4-րդ բնակարանի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է հրդեհել այն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի ժամանումը ոստիկանության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը, որտեղ և հայտնաբերել են 1933 թ. ծնված Գուրգեն Գաբրիելյանին: Վերջինս արդեն հասցրել էր որովայնի հատվածում իրեն վնասվածքներ հասցնել և հրդեհել բնակարանը:
Հրշեջ-փրկարարների և ոստիկանների ուժերով Գ. Գաբրիելյանը վնասազերծվել և դուրս է բերվել բնակարանից, այնուհետ տեղափոխվել Եղվարդի բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.42-ին, մարվել՝ 18.47-ին:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ այրվել է սառնարան, կահույք, 2 դուռ և հատակը` 35 քմ մակերեսով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել