HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ քննարկելու սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր մարմինների ղեկավարներին տրված հանձնարարականները:

«Երկրի ղեկավարը, մեր առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների պահանջով, առաջին հերթին բոլորիս ուշադրությունը կենտրոնացրեց  ավելի համակարգված և արդյունավետ աշխատանք ցուցաբերելու վրա»,- նշեց նախարարը:

Ըստ Սերգո Կարապետյանի՝ անդրադառնալով «Գնումների մասին» ՀՀ օրենքի իրականացման ոլորտում ապակենտրոնացված գնումների գործընթացում առկա համակարգային և կազմակերպչական բնույթի խնդիրներին, ՀՀ նախագահը ժամանակին և խիստ կարևոր գնահատականներ է տվել երկրի տնտեսության զարգացման ընդհանուր միտումներին՝ զգուշացնելով, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ:

«Նախագահը հիշեցրեց, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով և լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե՝ հակառակը: Եվ որ «նման թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը  բավարար չի լինելու»»,- ասաց Սերգո Կարապետյանը:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ոլորտում  գնումների և պետական բյուջեի արդյունավետ տնօրինման հետ կապված իր դիտակումները, նախարարը խստիվ հանձնարարեց պահպանել օրենսդրական պահանջներն ու նորմերը, մրցույթների կազմակերպման առավել թափանցիկ ու արդյունավետ ընթացքի ապահովումը: «Օրենսդրությամբ սահմանված պահանջներից ու սկզբունքներից յուրաքանչյուր շեղում, այս գործում ցուցաբերվող յուրաքանչյուր անհարկի դանդաղկոտություն կամ թերացում, համարժեք ու խիստ պատասխանի է արժանանալու: Հիշե՛ք, որ պետությանը հասցված վնասի յուրաքանչյուր դեպքով առաջին հերթին, որպես ոլորտի պատասխանատուներ, դուք եք մեղավոր, և հենց դուք էլ առաջինը պետք է պատասխան տաք կատարվածի համար»,- զգուշացրեց նախարարը:

Խորհրդակցության մասնակիցներն իրենց հերթին պարտավորվեցին անշեղորեն  հետևել երկրի ղեկավարի հանձնարարականներին ու հնարավորինս սեղմ ժամկետներում էական փոփոխությունների հասնել «Գնումների մասին» օրենքի իրականացման և պետական բյուջեի արդյունավետ տնօրինման գործընթացներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter