HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի սկզբից արձանագրվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց

Սույն թվականի հունիսի 1-ից առ այսօր հանրապետությունում գրանցվել է  օձի 107 և կարիճի 2 խայթոց։ Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի և կարիճի խայթոցի 34-ական, օգոստոսին` 39, իսկ սեպտեմբերին` 2 դեպք: Բոլոր դեպքերում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում և Երևանում, հուլիսին բավականին դեպքեր գրանցվել են նաև Կոտայքի մարզում, իսկ օգոստոսին` նաև Արարատի և Արագածոտնի մարզերում: Սեպտեմբերին գրանցված օձի 2 խայթոցը եղել է Տավուշի և Արարատի մարզերում։

Նշված դեպքերից երկուսը մահվան ելք է ունեցել, մեկը` Արմավիրի մարզում օձի խայթոցից, մյուսը` Արարատի մարզում սև կարիճի խայթոցից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter