Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Մարի Յովանովիչի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանրապետության ղեկավարին՝ Հայաստանում իր գործունեության ընթացքում ջերմ և արդյունավետ փոխգործակցության համար: Մարի Յովանովիչը նշել է, որ վերջին երեք տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է ակնհայտ առաջընթաց, և ընդգծել, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ կապերի շարունակական խորացումը:
Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մարի Յովանովիչի անձնական ներդրումը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում, հաջողություններ մաղթել նրան հետագա դիվանագիտական աշխատանքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել