HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներառական կրթության նոր հեռանկար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն  Հենրիետ Արենսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցեղ երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրներ:

Ողջունելով հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենին՝  նախարարն ընդգծել է, որ հատուկ և ներառական կրթությունը ոլորտի գերակա խնդիրներից է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախադպրոցական համակարգում ներառական կրթության կազմակերպման հնարավորությունները: 

Նախարարը տեղեկացրել է, որ այժմ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որում անդրադարձ կա տվյալ հարցերին: «Ինչպես օրենքի լրամշակման, այնպես էլ հետագայում օրենքի  կիրակման հետ կապված մենք կարևորում ենք միջազգային առաջավոր փորձը»,- նշել է նախարարը:  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն  Հենրիետ Արենսին պատրաստակամություն  է հայտնել այս ոլորտում շարունակել համագործակցությունը: 

Մասնավորապես, առաջարկ է եղել Երևանի մի քանի նախակրթարաններում ներառական կրթության փորձնական  ծրագրեր իրականացնել:

ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ  հատուկ դպրոցներում  գործում է հասարակական վերահսկողության  խումբ, որը նպատակ ունի պետական վերահսկողությանը զուգահեռ անկախ հասարակական մոնիթորինգի և վերահսկողության միջոցով բարձրացնել հատուկ կրթության արդյունավետությունը: 

Անդրադառնալով կրթական համակարգից դուրս մնացած երեխաների խնդրին՝ կողմերը նշել են երեխաների հաշվառման համակարգի բարելավման  մասին, մասնավորոպես, մատնանշվել է տեղեկատվության համաձայնեցումն ու փոխանակումը երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շահագրգիռ կառույցների միջև:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հետ կապված հարցերին: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է տրամադրել տարածք և թույլտվություն՝ Հայաստանում  սիրիական ծրագրերով կրթություն կազմակերպելու համար, սակայն կան որոշ դժվարություններ՝ կապված անհրաժեշտ կրթական  ծրագրերի և մասնագետների  բացակայության հետ: Արձագանքելով նախարարի առաջարկին՝  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ պատրաստակամ է աջակցել սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter