HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Խ.Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը

Մեկամսյա նորոգումից հետո վերաբացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 2 դպրոցը: Թեև ուսումնական պրոցեսը սեպտեմբերի 1-ից էր մեկնարկել, սակայն հանդիսավոր վերաբացումը  կատարվեց դպրոցի 180-ամյա հոբելյանի օրը:

Քաղաքապետի հանձնարարությամբ մինչև ջեռուցման հերթական տարեշրջանը ամբողջությամբ կնորոգվի նաև դպրոցի ջեռուցման համակարգը:

Հարկ է նշել, որ դպրոցի եռահարկ շենքը հիմնանորոգվել է «Օգնիր դպրոցիդ» արշավի շրջանակում, շրջանավարտ Գարեգին Նուշիկյանի միջոցներով, ով դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի «Պատվո աշակերտ» մեդալով:

180-ամյա այս դպրոցը Երևանի առաջին պետական դպրոցն է և 1925 թվականից կրում է դպրոցի 6-րդ տնօրեն-տեսուչ Խաչատուր Աբովյանի անունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter