HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Րաֆֆին «ուղենշային» ելույթ կունենա

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրապետության 21-րդ տարեդարձի առթիվ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հանդես է գալու «ուղենշային» ելույթով, որն առնչվելու է 2013 թ. նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնեցին «Ժառանգությունից»՝ չբացելով փակագծերը: Թերթի տեղեկություններով՝ Րաֆֆին այդ օրն այնուամենայնիվ չի ասելու, թե ով է լինելու իրենց թեկնածուն, կամ ընդհանրապես, թեկնածու ունենալու՞ են, թե՞ ոչ: Նա գնահատական է հնչեցնելու իրավիճակի վերաբերյալ եւ ներկայացնելու է երկրի ղեկավարի իր տեսլականը: 

Թերթը հիշեցնում է, որ պատգամավորական մանդատը վայր դնելը «Ժառանգությունը» բացատրեց նախագահական ընտրությունների նախապատրաստությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter