HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ

Երեկ «ՀԺ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Ըստ այդմ՝ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ: 

Ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, երեկ չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ՝ անհանգստության որեւէ առիթ չկա»,- թերթի թղթակցին ասել է Բաղրամյանը: Ահաբեկչական խմբի եւ հնարավոր ահաբեկչական գործողության մասին մանրամասներ պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ իրավապահները չեն կարողանում պարզել՝ ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը եւ այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես, ասենք, զբոսաշրջիկներ:

«ՀԺ»-ն նշում է, որ ՀՀ ոստիկանության, ԱԾ-ի եւ այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է աշխատում են «զորանոցային» ռեժիմի պայմաններում:  

Լուս.՝ tammybruce.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter