HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մեզ ԱԳՆ պետք չէ

Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ շատ հնարավոր է, որ առաջիկայում արտգործնախարարության եւ կենտրոնական փոստի շենքերը դառնան հյուրանոցներ: 

«ՉԻ»- Եթե հաշվի առնենք մեր ԱԳՆ-ի գործունեության արդյունավետությունը, ապա Նորքի 7-րդ զանգվածի ցանկացած կոշկակարանոց լիուլի բավարար է այդ գերատեսչության համար, եւ այդ իմաստով Նարեկ Սարգսյանը գուցեեւ իրավացի է: Բայց մյուս կողմից էլ՝ եթե իրականությանը համապատասխանում են այն խոսակցությունները, որ այդ հյուրանոցների սեփականատերը Սաշիկ Սարգսյանն է լինելու, այստեղ արդեն խնդիրներ են առաջանում: Այն իմաստով, որ դրանից հետո ԱԳՆ-ին չարժե նույնիսկ կոշկակարանոց հատկացնել: Մեր ինչի՞ն է պետք ԱԳՆ-ն: Ո՞ր պետությունը կցանկանա հարաբերություններ ունենալ մի երկրի հետ, որի մայրաքաղաքի կենտրոնը սեփականության իրավունքով պատկանում է գործող նախագահի եղբորը:

Ամեն դեպքում՝ լավ է, որ այդ շենքերը հյուրանոցներ են դառնալու եւ ոչ թե սաունաներ: Չնայած՝ չի իմացվի: Մեկ էլ տեսար Նարեկ Սարգսյանը Թամանյանի արխիվում համապատասխան նախագծեր հայտնաբերեց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter