HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Լիսկան, Զախարյանն ու Ծառուկյանը ա՞չք են դրել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի վրա

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը ՀՀ կառավարության որոշմամբ օրերս աճուրդի կդրվի: Թերթի նախնական տվյալներով՝ կենտրոնի հավանական գնորդների թվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսական, որի հետ բաժնետեր կլինի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Գնորդների շարքում է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նախատեսում է հիվանդանոցը գնելուց հետո նվիրել աղջկան՝ եվրոպական սարքավորումներով հագեցած կենտրոն դարձբնելու նպատակով: Սակայն բոլոր հավանական գնորդներն առայժմ հերքում են ԲԿ-ի վաճառքի հնարավորության մասին լուրը: Հերքել են նաեւ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter