Սպանություն և ինքնասպանություն` Շիրակի մարզում
Երեկ ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի հուշարձանի մոտ սպանություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը Ախուրյան գյուղի բնակիչ, 42-ամյա Սենիկ Մինասյանը գնացել է Հոռոմ գյուղի բնակչուհի, 27-ամյա Մանյա Մկրտչյանի տուն և նրան առաջարկել միասին գնալ Գյումրի, սակայն մերժում ստանալով` գոտկատեղից հանել է «Մակարով» ատրճանակն ու կրակելով կնոջ գլխին` սպանել նրան:
Նույն օրը Սենիկ Մինասյանը Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ինքնասպանություն է գործել` նույն ատրճանակից կրակելով գլխին:
«Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել