HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների արդյունքում պետբյուջե է մտել ավելի քան 2 մլն դրամ

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10.09-14.09.2012 թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 500.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 486.8 հազ. դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Ջրերի պահպանության ոլորտ

Երևանի ՏԲ կողմից կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Սյունիքի  ՏԲ կողմից կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 404.36 հազ. դր գումարի բնությանը հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Երևանի ՏԲ կողմից «Թեժ գծով» ստացված ահազանգի ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0 հազ. դր գումարի  վարչական տուգանքի  որոշում:

Սյունիքի ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  գործով  հաշվարկվել է 40.0 հազ. դր  գումարի բնությանը հասցված վնաս:

Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործով  կայացվել է 50.0 հազ. դր գումարով վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 22.5 հազ. դր  գումարի բնությանը հասցված վնաս:

Հողերի  պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:  

Ընդերքի  պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության բաժնի կողմից արձանագրված  ապօրինի հորատման աշխատանքներ իրականացնելու համար 1  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան  ապօրինի   որսի  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  70.0 հազ. դր գումարի   վարչական տուգանքի  որոշում և և հաշվարկվել է 20.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս: Առգրավվել է  70.0 մ ցանց և 4.0 կգ կարաս տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Գյումրու ծերանոց:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.93 մլն դր գումար:                                          

ՀՀ  բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter