
Հալեպը միակ քաղաքն է, որտեղ մզկիթն ու եկեղեցին կողք կողքի են
Սիրիահայ Վազգեն Մեսրոպեանը լրատվամիջոցներին կոչ է անում կրոնական թեմատիկան շատ չարծարծել Սիրիայում հայերի վիճակը լուսաբանելիս, քանի որ այդ երկրում քրիստոնյաներն ու մահմեդականները միշտ բավականին հանդուրժողական են եղել միմյանց հանդեպ, իսկ Հալեպը, թերևս, միակ քաղաքն է աշխարհում, որտեղ մզկիթն ու եկեղեցին կողք կողքի են: Դեռ անցյալ դարի սկզբից, երբ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը գաղթել են Սիրիա, լեզու են գտել այնտեղի արաբ ժողովրդի հետ և համերաշխ ապրել. սիրիահայ համայնքը երեք ավանդական կուսակցությունների գլխավորությամբ միշտ եղել է ժողովրդի և կառավարության կողքին:
Վ. Մեսրոպեանը նշեց նաև, որ չի պատրաստվում վերադառնալ Սիրիա, քանի դեռ այնտեղ պատերազմական գործողություններ են, և շատ հայեր ընտանիքներով գալիս են Հայաստան: Խոսելով հայաստանյան ընդունելության մասին՝ Վազգեն Մեսրոպեանն ասաց, որ սկզբնական շրջանում եղած խնդիրներն այժմ լուծում են գտնում. սիրիահայերը ՀՀ քաղաքացիություն են ստանում, ժամանակավոր կացության 21-րդ օրվանից հետո տուգանք չկա, վիզա կարելի է ստանալ սահմանի վրա և այլն, նույնիսկ դպրոց է բացվել սփյուռքի նախարարության օժանդակությամբ, որտեղ սովորում է 150 սիրիահայ աշակերտ:
Խոսելով Հայաստանում աշխատանքի հարցում դժվարությունների մասին՝ Մեսրոպեանը նշեց, որ Սիրիայում ևս, որտեղ հայերը հիմնակնում զբաղվում էին ոսկերչությամբ և առևտրով, կային խնդիրներ, օրինակ, ավտոմեքենա բերելու համար ստիպված էին վճարել դրա արժեքի 100-200 %-ի չափով հարկ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել