HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Առաքելյան

Ստեփանի համերգը կմիավորի՞ Բեռլինի զատված համայնքներին

Բեռլինի հայկական երկու համայքների միջև, ինչպես ընդունված է ասել, տարիներ առաջ սև կատու է անցել: Ու ցայսօր երկու համայնքներն էլ գործում են երկու անկախ պետությունների նման: Եկեղեցական համայնքի նախագահ Պետրոս Դիքիջյանը հույս հայտնեց, որ այսօրվա օրինակով այսուհետ հարաբերությունները կկարգավորվեն:

«Շատ ուրախ եմ, որ երկու գաղութները վեջապես առաջին անգամ միասին էին այսօր, չնայած որ այսօրվա համերգը ի սկզբանե կազմակերպել էինք միասին, որ նպատակին ծառայեր, և փաստորեն արդյունք տվեց»,- պատմում է Պ. Դիքիջյանը:

Երգիչ, դերասան, անվանի արվեստագետ Ստեփան Գանտրալյանի ծանր հիվանդությունը սեպտեմբերի 18-ին Բեռլինի երկու իրարից զատված համայնքների հայերին հավաքել էր տեղի հայկական եկեղեցում: Համերգից հավաքված հասույթն ուղղվեց արվեստագետի բուժմանը: Մելինե Պապովյանը, որ պարզապես կիթառ նվագել գիտի և երգում է որպես սիրող, իր կատարումով ոգևորեց ներկաներին՝ ամբողջ դահլիճը միացավ ու ձայնակցեց. արեգակին պետք է հեռվից նայել, Երևան դարձած իմ Էրեբունի….., հետո նաև հայի աչեր, սիրուն աչեր…. և այլն:

«Այս բենեֆիս համերգն ինձ համար այլ նշանակւթյուն ունի, ես արվեստագետ եմ, և որ գիտես ամիսներ շարունակ բեմ չես բարձրանալու, այ նման հավաքը ինձ հնարավորություն է տալիս ուժ հավաքելու նորից գալու ակնկալիքով: Որովհետև եթե ես իմանամ, որ երկար ժամանակ ելույթ չեմ ունենալու, ու ակնկալիքն անգամ չկա, արդեն ամեն ինչ դառնում է անիմաստ: Համերգի տեղը պատահական որոշվեց, եկեղեցում, բայց պատահական ոչինչ չի լինում»,- հավաստիացնում է Ստեփան Գանտրալյանը:

Միջոցառումը շատ խորհրդանշական էր, բոլորը միասին էին, մեկ հարկի տակ ու նույն նպատակի հետևից՝ օգնել Ստեփան Գանտրալյանին: Թվում էր՝ մոտեցել է արդեն այն օրը, որ երկու համայնքներն այսուհետ մեկ հարկի տակ կգործեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter