Հայրն ու որդին վիճաբանել են եւ հայտնվել հիվանդանոցում
Սեպտեմբերի 18-ին` ժամը 20.05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 19 շենքի մի բնակարանից «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ենոք Գ.-ն:
Նույն օրը` ժամը 20.10-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն բնակարանից «կրծքավանդակի առաջնային մակերեսի, թիակի, ստորին ծնոտի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Գ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին` ժամը 19.45-ի սահմաններում, հայր և որդի ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց բնակարանում վիճաբանել են և միմյանց պատճառել նշված վնասվածքները:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել