
Արա Բաբլոյանի ֆինանսական միջոցներում «համեստ» է միայն շվեցարական ֆրանկը
Արա Բաբլոյանը արդեն 5 տարի Ազգային ժողովի պատգամավոր է: Ի տարբերություն այլ պատգամավորների՝ նա խորհրդարանում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում` հաճախում է նիստերին, հանդես է գալիս օրենսդրական առաջարկություններով եւ այլն: Դրա հետ մեկտեղ այս տարիների ընթացքում Արա Բաբլոյանը ավելացրել է իր եկամուտներն ու դրամական միջոցները:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը, օրինակ, 2009 թվականին հայտարարագրել էր մոտ 69 մլն 399 հազար դրամ: Մեկ տարի անց պատգամավորի եկամուտները փոքր ինչ նվազել են՝ հասնելով 61 մլն 880 դրամի:
Ուսումնասիրելով Արա Բաբլոյանի՝ 2011 թվականի մարտի 1-ից մինչեւ այս տարվա նույն ժամանակահատվածը ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկմուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ պատգամավորը, բացի միլիոնավոր եկամուտներից, ունի նաեւ զգալի չափերի հասնող տնտեսած գումար:
Նշված ժամանակահատվածում պատգամավորը որպես եկամուտ Ազգային ժողովից ստացել է 3 մլն 154 հազար 880 դրամ, իսկ Երեւանի պետական բժշկական համալսարանից՝ 2 մլն 160 հազար 30 դրամ աշխատավարձ: Արա Բաբլոյանին 17 մլն 156 հազար 180 դրամի աշխատավարձային եկամուտ է բերել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրը, որտեղ պատգամավորը շահաբաժին ունի եւ ստացել է 40 մլն 340 հազար 698 դրամի եկամուտ:
Ինչ վերաբերում է տնտեսած դրամին, ապա մարտի 19-ի դրությամբ իր հաշվեհամարին ունեցել է 53 մլն 625 հազար 618 դրամ, 72 հազար 800 դոլար, 12 հազար եվրո եւ 7000 շվեցարական ֆրանկ:
Համեմատության համար նշենք, որ Արա Բաբլոյանը 2009 թվականին ունեցել է 69 մլն 400 դրամի, իսկ 2010-ին` 61մլն 880 հազար 928 դրամի եկամուտ:
Արա Բաբլոյանը Երեւանում ունի 313.1 քմ մակերեսով բնակելի տուն, 35.55 քմ բնակելի տուն էլ ունի Դիլիջանում: Պատգամավորը Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում ունի համապատասխանաբար 0.715 եւ 1.18 հեկտար հողամասեր:
Լուս՝ news.am-ի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել